08 05 2023

ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու մնում է օդում կախված. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու մնում է օդում կախված. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունaկում են անպտուղ մնալ:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելու, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկում Արցախին ու Հայաստանին ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար:

Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի:

ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու և ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ